00:00:00

Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին. աշխարհի առաջնությունում նրանք 3–րդն են

22:59, 17 դեկտեմբեր 2022 Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի խաղի համար միմյանց հետ մրցեցին Խորվաթիայի և Մարոկկոյի ընտրանիները:

Ալ-Ռայան քաղաքի «Խալիֆ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում խորվաթներն առավելությում ունեին, որը գոլի վերածեց Գվարդիոլը: Ընդամենը 2 րոպե անց Մարոկկոն վերականգնեց հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Դարին:
 
Գնդակներ փոխանակվելուց հետո թիմերը շարունակաբար գրոհում էին, սակայն առավել սուր ու վտանգավոր գրոհում էին խորվաթները: Ի վերջո եվրոպացիներին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ խաղակեսի վերջնամասում՝42-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Օրիշիչը:
 
Թիմերն ընդմիջման գնացին խորվաթների առավելությամբ՝ 2:1: Երկրորդ կեսի մեկնարկում՝ խաղային իրավիճակներից մեկի ժամանակ, Մարոկկոյի ընտրանու ֆուտբոլիստներից մեկը խախտեց խաղի կանոնները խորվաթների նկատմամբ, սակայն մրցավարը չնշանակեց 11 մետրանոց հարվածը: Մարոկկոյի ընտրանին, սակայն, չէր ընդունում գործող հաշիվը և դիրքային գրոհներ էր կազմակերպել: Ի վերջո Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին 2:1 հաշվով և դարձավ Մունդիալ--2022-ի բրոնզե մեդալակիր:
 
Խորվաթիան պատմության մեջ երրորդ անգամ աշխարհի առաջնությունում մեդալակիր դարձավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր