Մեկնարկել է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալի համար հանդիպման առաջին խաղակեսը։
Խորվաթիայի և Մարոկկոյի թիմերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 10-րդ րոպեին գրանցվեց երկու գոլ։ Նախ խորվաթ պաշտպան Գվարդիոլը 7-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ երկու րոպե անց Դարին հավասարեցրեց այն։
Հավաքականների մեկնարկային կազմերը՝
Մարոկկո
Բունու – Հակիմի, Դարի, Էլ Յամիք, Ատիլա Ալլա – Ամրաբատ, Սաբիրի, Էլ Խանուս, Զիեշ, Բուֆալ – Էն Նեսիրի
Խորվաթիա
Լիվակովիչ – Գվարդիոլ, Ստանիսիչ, Սուտալո – Կովաչիչ, Պերիշիչ, Մոդրիչ, Մայեր, Օրսիչ, – Լիվայա, Կրամարիչ
Նշենք, որ մինչ այս հանդիպումը Խորվաթիան մրցաշարի գործող փոխչեմպիոնն է, իսկ Մարոկկոն առաջին աֆրիկյան հավաքականն է, որը հասել է մրցաշարի կիսաեզրափակիչ։