00:00:00

Առանց Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ խողովակի ստեղծման լուծում չկա. Էդմոն ՄարուքյանԱռանց Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ խողովակի ստեղծման լուծում չկա. Էդմոն Մարուքյան

23:19, 16 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Լաչինի միջացքը փակելը Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չլինելու հետեւանքն է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Նմանատիպ խնդիրներ պարբերաբար են առաջանալու, քանի դեռ խնդիրըը կարգավորված չէ: Ադրբեջանն անում է ամեն ինչ մարդկանց ահաբեկելու համար: Նրանց ռազմավարությունն է ստանալ տարածք առանց մարդկանց: Այս ամեն ինչ վերջ տալու համար հստակ լուծում է պետք: Մեր տարբերակն է, որ առանց Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ խողովակի ստեղծման լուծում չկա: Մենք ցանկանում ենք ֆունդամենտալ ճանապարհով հասնել խաղաղության: Դա նշանակում է միջազգային հանրության ներգրվամբ բանակցություններով հասնել մի վիճակի, որ հարցը լուծվի: Լեռնային Ղարաբաղը պետք է մտնի քննարկումների մեջ, իսկ Հայաստանն ամեն կերպ աջակցի: ԼՂ իշխանություններն իրենք ասել են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ մտնեն քննարկումների մեջ»,- նշել է Մարուքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր