Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների: