Հին հասցեում, նոր ու ժամանանանակից մոտեցումներով, վաղուց արդեն հարազատ դարձած մշտական հաճախորդներով ու ոլորտի լավագույն մասնագետներով իր վերաբացված դռներն է բացում Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը։ 75 տարվա աշխատանքային փորձ ունի կենտրոնը, անցնող տասնամյակների ընթացքում քայլել են ժամանակի պահանջներին համապատասխան, ու հիմա դարձյալ ժամանակի պահանջով թարմացված սարքավորումներով, մեծ ու լուսավոր սենյակներում պատրաստ են սպասարկել հաճախորդներին։ Զոհրաբ Հարությունյանը կառույցի հիմնադիր ղեկավարն է, ասում է՝ մշտապես առաջնորդվել են հանրության բարձր գնահատականը հիմքում ունենալով։
Ժամանակակից բժշկությունը պահանջում է ժամանակակից մոտեցում։ Wellmed-ում այս սկզբունքով են առաջնորդվում։ Կլինիկան այսօր առաջատար է իր տեխնիկական հագեցվածությամբ և նոր համագործակցությամբ ստոմատոլոգիական ոլորտում հայտնի Karen Dental Laboratories ցանցի հետ, որը թույլատրում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նույնիսկ կատարել էսթետիկ և ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանող պրոթեզներ և կոնստրուկցիաներ անգամ արտասահմանից ստացած պատվերներ, որոնք կատարվում են 98% ճշգրտությամբ:
Բժշիկ –ստոմատոլոգ- իմպլանտոլոգ Գոռ Մելքումյանը թվարկում է կենտրոնի առավելությունները, դրանք շատ են, ու բոլորի հիմքում քաղաքացու առողջությունն է։ Այստեղ գեղեցիկը համադրվում է առողջության հետ։
Իսկ սա արդեն ստերիլիզացիոն կաբինետն է։ Պացիենտները հնարավորություն ունեն, տեսնելու թե ինչպես են ախտահանվում գործիքները նախամանրէազերծման և մանրէազերծման բոլոր հնարավոր մեթոդներով: Գործընթացը երեք փուլով է իրականացվում, որից հետո արդեն բոլոր սարքերը փաթեթավորվում են։
Կենտրոնում նաև մանկական ատամնաբուժական կաբինետ է գործում ու դարձյալ ստեղծված են բոլոր պայմանները փոքրիկների ատամները խնամելու համար։ Ժաննա Սարկիսյանը նշում է՝ առանջին կոնտակտը փոքրիկ այցելուի հետ պետք է ճիշտ կազմակերպել, դրանից կախված է ընդհանուր աշխատանքի արդյունքը։ Երեխաների սիրելի մուտֆիլմները միշտ միացված են, խաղալիքները՝ տեղում։
Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի բժիշկ-ստոմատոլոգների բարձր մասնագիտական հմտությունները և նորագուն վերապատրաստումները թույլատրում են վստահորեն նշել, որ կլինիկան այսօր ապահովում է որակ և առողջություն: Գնային քաղաքականությունը ևս հարմար է։ Վերաբացման օրը աշխատակիցներն ու հյուրերը լայն ժպտում են, ընդգծելով գեղեցիկ ու առողջ ատամնաշար ունենալու բանաձևն իրենք մշակել են, հասցեն էլ՝ անփոփոխ է՝ Բագրատունյանց 12:
Մանրամասները՝ տեսանյութում։