00:00:00

Սրանք ցեղասպանության նախապատրաստական քայլեր են. Ղազարյան

15:22, 16 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Երբ որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, դեմարշ է անում միջազգային ատյանի դեմ, դա ավելի շատ ներքին լսարանի համար է, բայց երբեք նման կոչերով կամ գործողություններով դրսում հանդես չեն գալիս։ Ավելի շատ՝ ձգձգում են վճռի կատարումը։ Նման գնահատականով հանդես եկավ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

«Ճանապարհին մնացել են մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն, մնացել են երեխաներ, որոնք զրկված են կրթությունից, սոցիալ-մշակութային-տնտեսական իրավունքներն են խախտված. այսինքն՝ մենք ունենք բլոկադա, իսկ դա պատերազմի նախապատրաստման ակտ է։ Սա արդեն ներգրավում է ոչ միայն մարդու իրավունքի կոնցեպտը, այլ նաև ցույց է տալիս, որ պետությունը տարածաշրջանում արդեն ոչ սպառնալիք է, այլ վտանգ։ Սովորական տեղաշարժի իրավունքը վերցնում ենք, միացնում ենք մարդու իրավունքների բազմաթիվ հայեցակարգեր և դա դնում ենք ավելի լայն օղակով, եւ տեսնում ենք, որ դա բլոկադա է»,- նշեց փաստաբանը։Ղազարյանի խոսքով՝ սրանք ցեղասպանության նախապատրաստական քայլեր են, առնվազն՝ գոնե էթնիկ զտման հստակ քայլեր են, որովհետև հասկանում ենք, որ այնտեղ բնապահպաններ չեն։ Նրա խոսքով՝ սա բլոկադա էր և էթնիկ զտման քաղաքականություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր