Նիդերլանդների ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին Լաչինի միջանցքով ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը:
«Նիդերլանդներն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Խրախուսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսումը»,–ասված է «Թվիթերի» գրառման մեջ։