Irakanum.am-ի տեղեկություններով այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Աժ են հրավիրվել նաև որոշ նախարարներ, ովքեր ևս մասնակցում են փակ հանդիպմանը։
Փաշինյանը թիմակիցների հետ քննարկում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Արցախից ստացվող տեղեկությունները հուսադրող չեն, բանակցությունները ադրբեջանական կողմի հետ անարդյունք են, և Արցախի հնարավոր ապաշրջափակման մասին լուրեր դեռևս չկան։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ականներին հրահանգվել է վաղը նախատեսվող ԱԺ արտահերթ նիստին խիստ քննադատական ելույթներ ունենալ, նաև լրագրողների հետ ճեպազրույցներում խոսելով ընթացող զարգացումներից մեղադրանքի սլաքներն ուղղեն ռուսական կողմի վրա։
Irakanum.am