00:00:00

Մասիսը այս տարի տոնականորեն չի զարդարվի. Դավիթ Համբարձումյան

18:07, 15 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:

Խաղաղություն մեր երկրին»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր