00:00:00

Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը. Զատուլին

15:34, 15 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վտանգավոր սրվել է։ Ադրբեջանն արդեն մի քանի օր է, ինչ ապօրինի և հանդուգն կերպով փակում է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում շրջակա միջավայրը հոգալու կեղծ պատրվակով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։

Բաքուն շտապում է իրականացնել իր նպատակները։ Ադրբեջանական նոր սադրանքը՝ հայերին հայրենի հողից հանելու ռազմավարության մի մասն է, որը կարող է հումանիտար աղետ առաջացնել Լեռնային Ղարաբաղում։ Հարցականի տակ է դրվել սննդամթերքի և դեղորայքի մատակարարումը, ինչպես նաև հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը։ Լաչինի միջանցքի շրջափակմանն ավելացել է Լեռային Ղարաբաղի գազամատակարարման դադարեցումը, որն այլեւս չի կարող վերաբերվել կամ վերագրել, այսպես կոչված, բնապահպանների նախաձեռնությանը։ Դպրոցները դադարեցրել են աշխատանք, ձմռանը ջեռուցումն անջատելու պատճառով հարվածի տակ է մնացած բոլոր սոցիալական օբյեկտների գործունեությունը։

Ըստ իս, Բաքվի գործողությունները նաեւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը հեղինակազերծելու ու խաթարելու փորձ է։ Բաքուն, ըստ երևույթին, կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումն Արևմուտքի հետ բարենպաստ պահ է Անդրկովկասում նրա ազդեցության դերը թուլացնելու համար։ Մի քիչ շուտ չեն Ադրբեջանում մտածում, որ կարող են Աստծու մորուքից բռնել։

Իմ անունից և միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի հանձնարարությամբ պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն իրավիճակը նորմալ հուն վերադարձնելու համար։ Հետաձգման հետագա և հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր