00:00:00

Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ու անվտանգ ենթևեկությունը․ Հունաստանի ԱԳՆ

14:16, 15 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և անվտանգության իրավունքի իրացումը։

«Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց նախապայմանների ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով երկկողմ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն 09.11.2020 թ․ եռակողմ հայտարարության։

Տեղի բնակչությունը պետք է զերծ մնա դժվարություններից ու աղետներից»,- հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր