00:00:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

14:02, 15 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, և կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ։

 

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը»,- ասվում է հայտարարությունում։

 

Նշվում է, որ Գուտերեշը «կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»։

 

«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանի կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր