2022-ի հունվար-հոկտեմբերին 38 մլրդ 12 մլն դրամի կամ 844 մլն 52 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան: Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության միջոցները 2.6 անգամ ավելի են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի տվյալներից:
2021-ի հունվար-հոկտեմբերին 16 մլրդ 528 մլն դրամի կամ 325 մլն 54 հազար դոլարի մարդասիրական օգնություն էր ուղարկվել Հայաստան: