00:00:00

Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի. Ստեփան Դանիելյան

18:56, 12 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի. Պետք է հրապարակայնորեն դիմի ԱՄՆ նախագահին, ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը հենց իր ասած դեմոկրատիայի ու ավտորիտարիզմի սահմանն է ու ինքը սպասում է Արցախի ժողովրդի անվտանգության հարցում ԱՄՆ-ի կոնկրետ քայլերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ հավելել է. « Եթե այդ քայլերն ԱՄՆ-ն ի վիճակի չի անել, կամ չի ցանկանում անել (այսինքն դեմոկրատիա-ավտորիտարիզմը զուտ քարոզչություն է ու իրական կյանքի հետ կապ չունի, շահերն են կարևոր), ապա ստիպված է Սյունիքում հայ-իրանական զորավորժություններ անցկացնել ու դրա համար դիմում է Իրանին:

Հիմա կտրուկ քայլերի ժամանակն է»:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը մինչ այս պահը փակ է::

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր