00:00:00

Ադրբեջանի ԱԳ ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ բանակցությունների նոր փուլի մասին

17:52, 12 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«...Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունները սկսվել են։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի՝ որպես երկու իրավահավասար ինքնիշխան պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմք կստեղծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր