00:00:00

«Ես էլ մի մարդ էի, որ պայքարում էր». Ռոնալդուն՝ անկատար մնացած երազանքի մասին

21:14, 11 դեկտեմբեր 2022 Սպորտ

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Մարոկկոյին նվազագույն հաշվով պարտվելուց հետո պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել «Ինսթագրամ»-ի իր էջում:

«Աշխարհի գավաթը Պորտուգալիայի համար հաղթելն իմ կարիերայի ամենամեծ երազանքն էր։ Բարեբախտաբար, ես միջազգային շատ տիտղոսներ եմ նվաճել՝ ներառյալ Պորտուգալիայի համար, բայց մեր երկրի անունը աշխարհի ամենաբարձր մակարդակին հասցնելն իմ ամենամեծ երազանքն է եղել։

Ես պայքարեցի դրա համար։ Ես համառ պայքար մղեցի այս երազանքի համար։ 16 տարիների ընթացքում ես աշխարհի առաջնություններում գոլի հեղինակ եմ դարձել 5 խաղի ժամանակ՝ միշտ լինելով մեծ խաղացողների կողքին և զգալով միլիոնավոր պորտուգալացիների աջակցությունը, ես տվել եմ ամեն ինչ։ Ամեն ինչ թողել եմ խաղադաշտում։ Երբեք երես չեմ թեքել պայքարից և երբեք չեմ հրաժարվել այս երազանքից։
Ցավոք, երեկ այդ երազանքն ավարտվեց։ Չարժե տաք արձագանքել։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ շատ բան է ասվել, շատ բան է գրվել, շատ բան է շահարկվել, բայց իմ նվիրվածությունը Պորտուգալիային ոչ մի վայրկյանով չի փոխվել։ Ես էլ մի մարդ էի, որ պայքարում էր բոլորի նպատակի համար և ես երբեք մեջքով չեմ շրջվել իմ կոլեգաներին ու իմ երկրին։ Այս պահին ավելացնելու բան չկա։ Շնորհակալություն, Պորտուգա՛լիա։ Շնորհակալություն, Կատա՛ր․ երազանքը գեղեցիկ էր, քանի դեռ կար․․․Հուսով եմ՝ ժամանակը լավ խորհրդատու կլինի և յուրաքանչյուրին թույլ կտա ինքնուրույն եզրակացություններ անել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր