Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն ճանաչվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Անգլիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։
Ֆրանսիայի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով, Ժիրուն խփել էր Դիդիե Դեշամի գլխավորած թիմի հաղթական գոլը։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Մարոկկոն, որը պայքարից դուրս էր թողել Պորտուգալիային։