00:00:00

ԱԱ-2022. Խորվաթիան ու Բրազիլիան առաջին խաղակեսում գոլ չխփեցին ն

20:14, 09 դեկտեմբեր 2022 Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցում են 2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի եւ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան։

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Գրեթե հավասար պայքարում Բրազիլիան ուներ որոշակի առավելություն, որն արտացոլվեց դարպասին կատարած 3 հարվածով։ 

3 սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։

Խորվաթիան մրցակցի դարպասին հարված կատարել չկարողացավ։

Ընդմիջում է։

1/8 եզրափակիչում Խորվաթիան հաղթել էր Ճապոնիային (1:1, 11մ՝ 3:1), Բրազիլիան՝ Հարավային Կորեային (4:1)։

Խորվաթիա - Բրազիլիա դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Նիդեռլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր