00:00:00

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

18:42, 09 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ-ից և կդառնա վարչապետին ենթակա մարմին:

ՊՊԾ ղեկավարին կնշանակի վարչապետը, իսկ նրա տեղակալին՝ նախագահը: Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ էր 28 պատգամավոր:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ; Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ էր 28 պատգամավոր:

Նախատեսվում է նաև ատեստավորման միջոցով 100%-ով բարձրացնել Պետական պահպանության ծառայությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով աշխատավարձերը մինչև 100 տոկոսով բարձրացնելու համար:

Սահմանափակվում է նաև ՀՀ պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող պետական պահպանության ժամկետը: Պաշտոնաթող նախագահի համար հանրապետության տարածքում սահմանվելու է 7 տարի ժամկետ , իսկ վարչապետի դեպքում՝ 10 տարի, որից հետո պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը որոշելու է գործող վարչապետը: Պաշտոնաթող Հանրապետության նախագահների և վարչապետերի՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող նախագահները կամ վարչապետերը կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին:
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ իր պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն կտրամադրվի նաև Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամներին:

Նախագծով ծառայության պետի և վերջինիս տեղակալի համար նախատեսվել են ոչ զինվորական, վարչական պաշտոններ: Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի՝ ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Պարզեցվել են վերջիններիս պաշտոնի նշանակման ներկայացվող պահանջները, որի արդյունքում վերոնշյալ պաշտոնները կարող են համալրվել նաև քաղաքացիական անձանց կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր