00:00:00

Ռազմական գործողությունների հետևանքով հայ է զոհվել

12:32, 09 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Կարեն Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը։

Նշվում է, որ զոհվել է Մարյանովյան շրջանի պաշտպանը, Կիրովոգրադի հայ սփյուռքի անդամը՝ Օնիկիևո գյուղի մարտիկ Կարեն Խաչատրյանը։

«Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միության անունից ցավակցություն ենք հայտնում պաշտպանի ընտանիքին եւ մտերիմներին, որն իր կյանքը տվեց հանուն Ուկրաինայի, հանուն մեր ազատության եւ անկախության։ Հավերժ հիշատակ եւ հավերժ փառք հերոսին։ Հիշում ենք յուրաքանչյուրին, ով զոհվել է Ուկրաինայի համար մղված մարտում, հանուն նրա ազատության եւ անկախության»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր