«Ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեից, ո՛չ ուժային այլ կառույցներից չեմ ծանուցվել, ոչ մի զանգ, ոչ մի կանչ, ոչ մի խնդիր չեմ ունեցել, հրավեր չեմ ունեցել, ոչ մի գործով չեմ անցել։ Պաշտոնապես ասում եմ՝ չկա նման բան, վարկաբեկող բնույթի խոսակցություններ են։ Հուսանք՝ վերջում կիմանանք, թե ովքեր են հետևում կանգնած»,-Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժ/պ Սեյրան Մեջլումյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Նշենք, որ ըստ հրապարակման քրգործը «նախաձեռնել է» Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը և այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ:
Հավելենք, որ Սեյրան Մեջլումյանն այս տարվա հուլիսին է նշանակվել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օգնականն էր։