00:00:00

Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ

13:53, 08 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթների վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական իշխանամերձ «Hurrriyet» թերթի կայքին:

 

Կայքը հավելել է, որ բացի դրանից մասնագետները հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար տեխնիկական աշխատանքներ են իրականացնում: 

 

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, և երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022թ-ի ավարտը: 

 

Լրատվամիջոցի դիտարկմամբ, այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:

 

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուսի կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը:

 

Սակայն, ըստ աղբյուրի, այդ հարցում կան խնդիրներ: Մասնավորապես հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը կարիք ունի վերանորոգման:  

 

Աղբյուրի փոխանցմամբ այդ հարցով շաբաթներ առաջ տեղի է ունեցել հանդիպում փորձագետների մակարդակով։ Սակայն այս առումով հստակ քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային խիստ պայմանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր