00:00:00

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար

21:26, 07 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։ 

 

Շիրակի մարզում, Ջերմուկ, Թալին քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր