Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինան մրցում է Ավստրալիայի թիմի հետ եւ հաղթում է նվազագույն հաշվով։
Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ)։
Նա իր 1000-րդ պաշտոնական հանդիպումն է անցկացնում։ Ընթանում է առաջին խաղակեսը։
Աշխարհի առաջնություններում Մեսին խփեց 9-րդ գոլը՝ առաջ անցնելով Դիեգո Մարադոնայից։