00:00:00

ԱԱ-2022․ Նիդեռլանդների թիմը պարտության մատնեց ամերիկացիներին եւ քառորդ եզրափակիչում է

21:01, 24 դեկտեմբեր 2022 Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Նիդեռլանդների թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի հավաքականին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Լուի վան Գալի գլխավորած թիմից 10-րդ րոպեին Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 26-ամյա պաշտպան Դենզել Դյումֆրիսի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 28-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը (տեսանյութ

 

 

Ավելացված առաջին րոպեին հոլանդացիների առավելությունը կրկնապատկեց Ամստերդամի «Այաքսի» 32-ամյա կիսապաշտպան Դեյլի Բլինդը (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակը դարձյալ Դյումֆրիսն էր։

 

Առաջին խաղակեսում Նիդեռլանդների թիմն այդ երկու հարվածը կատարել Լոնդոնի «Արսենալի» 28-ամյա դարպասապահ Մեթ Թյորների պաշտպանած դարպասին։ Ամերիկացիները նույնպես երկու հարված կատարեցին դարպասին, սակայն հոլանդական «Հերենվեյնի» 28-ամյա դարպասապահ Անդրիս Նոպերտը սեյվեր կատարեց։

 

76-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց ԱՄՆ-ի հավաքականի եւ թուրքական «Անթալյասպորի» 24-ամյա հարձակվող Հաջի Ռայթը, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը (տեսանյութ

4 րոպե անց երկու գոլի առավելությունը վերականգնեց Դենզել Դյումֆրիսը (տեսանյութ)։ Այս անգամ գոլային փոխանցումը կատարեց Դեյլի Բլինդը։

 

Նիդեռլանդների հավաքականը A խմբի առաջին տեղից է դուրս եկել փլեյ-օֆֆ՝ հետ թողնելով Սենեգալին, Էկվադորին եւ Քաթարին։ ԱՄՆ-ի թիմը B խմբում գրավել էր երկրորդ տեղը՝ առաջ թողնելով Անգլիայի հավաքականին եւ գերազանցելով Իրանին եւ Ուելսին։

Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ Ավստրալիայի դիմակայության հաղթողի հետ։

Արգենտինա - Ավստրալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Նիդեռլանդներ - ԱՄՆ՝ 3:1 (տեսանյութ) 

Մեմֆիս Դեպայ, 10,  Դեյլի Բլինդ, 45+1, Դենզել Դյումֆրիս, 81 - Հաջի Ռայթ, 76

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր