«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի՝ Ա Սերիայի 15-րդ տուրում «Ատալանտային» 3-2 հաշվով հաղթելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում․
«Աշխարհի առաջնության խաղերով պայմանավորված դադարից առաջ ավարտում ենք բարձր նոտայով։ Լավ աշխատանք էր։ Շնորհակալ եմ երկրպագուներին»,- գրել է Մխիթարյանը և լուսանկարներ հրապարակել։