00:00:00

ՀՀ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատասխանը Գոռ Վարդանյանին

21:37, 17 մայիս 2018 Սպորտ

Անդրադառնալով վերջին օրերին որոշ ֆեյք-օգտատերերի կողմից համացանցում տարածած ապատեղեկատվությանը՝ ՀԿԿՖ-ն պաշտոնապես հայտարարություն է տարածել
«Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, իր գործունեության 13 տարիների ընթացքում երբևէ կուսակցականացված չի եղել. այն իրենից ներկայացնում է զուտ սպորտային կազմակերպություն, որն իրականացնում է մատաղ սերնդի ֆիզիկական և հոգեկան առողջության կերտումը: Դիմում ենք հատկապես այն մարդկանց, ովքեր սպորտից՝ և մասնավորապես կարատեի ասպարեզից գաղափար անգամ չունեն. Գոռ Վարդանյանը և նրա կողմից ստեղծված «Դոկենդո» կարատեն ոչ մի կապ չունի Անդրանիկ Հակոբյանի և նրա ղեկավարած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հետ, որը հանդիսանում է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը: Ասենք ավելին, մեր ֆեդերացիան սկզբունքորեն դեմ է Գոռ Վարդանյանի կողմից՝ պաշտոնի չարաշահմամբ ապօրինաբար բացված կարատեի «Երևանյան ֆեդերացիաներ»-ին, որտեղ Գոռ Վարդանյանը ընդգրկում է մեր և այլ օրինական ֆեդերացիաների կողմից՝ իրենց ոչ պատշաճ վարքի և գործունեություն ծավալելու պատճառով հեռացված անձանց: Վերջինիս մասին բազմիցս մամուլին իրազեկել է մեր ֆեդերացիան, ինպես նաև այլ ֆեդերացիաներ՝ բարձրաձայնելով, որ Գոռ Վարդանյանի նմանօրինակ գործունեությունը սպորտի բնագավառում ուղղակի պառակտիչ նպատակներ է հետապնդում և միտված է կարատեն իր մենաշնորհը դարձնելուն մեր երկրում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր