00:00:00

Հաղթելով մահին. վիրավոր զինվորների բուժումը՝ «Զինվորի տանը»

22:54, 30 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն է, որը ցավոք 44 օրյա պատերազմից հետո մեծացավ, բայց դարձավ մեծ ու հոգատար ընտանիք։ Բժշիկ- մասնագետներ, պրոֆեսիոնալ կինեզիոլոգներ, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր․․․ Մարդիկ, որոնք 44 օր տուն չգնացին, որ րոպե առաջ կարողանային օգնել 44 օրյա աղետալի պատերազմի հետևանքով վիրավորում ստացած  զինվորներին: Բայց Զինվորի տունն իր շուրջն է համախմբել ոչ միայն Արցախյան պատերազմի վիրավորներին, այլև՝ Արցախյան առաջին, ու ապրիլյան պատերազմների ընթացքում թշնամու հարվածից վիրավորում ստացած վիրավորներին։

ՍևակՔոչարյանն է։ 44 –օրյա պատերազմում ծանր վիրավորում է ստացել, պատերազմի հետքերն ու վերքերը դաջված են դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին, բայց չի կոտրվել։ 13 վիրահատություն է տարել, թիվն ինքն էլ լավ չի հիշում։ Կատակում է կինն է մեկ առ մեկ թվարկել, ինքն էլ պատահաբար տեսել է, երբ հերթական վիրակապն են փոխել։ Քոչարյանը չորս երեխաների հայր է, դաժան պատերազմը խլել է ոչ միայն առողջությունն, այլև տունը։ Շուշիում է թողել, ինքը ստիպված է դուրս եկել, հիմա Արմավիրի մարզում է ընտանիքն ապրում, ինքն էլ Զինվորի տանը ստացիոնար բուժում է ստանում։

Պատերազմը չարիք է, ասում է Քոչարյանը, բայց կրկնում է հայ զինվորը չի պարտվել, նայեք այստեղ մահին հաղթած տղաներն են, ինչպես կարող էին իրենք պարտվել, իր ենթակայության տակ ծառայած զինվորներին առյուծներ է անվանում, ցավոք մի մասը զոհվել են։ Եռաբլուրում են հուղարկավորված։ Եռաբլուրը դարձել է բոլորիս ներկան ասում է չորս երեխաների հայրը։

Հերթական վերականգնողական վարժություններ է անում Գուրգեն Մուրադյանը։ 19 տարեկան է եղել, երբ Ռուսաստանի Դաշնությունից սեփական կամքով եկել է Հայաստան, որ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարի։ Խաղաղ ծառայության ակնալիքով էր զորակոչվել բանակ, ու երեք ամիս անց պիտի տուն դառնար, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Գուրգենը ջոկի հրամանատար է եղել, ամեն գնով փորձել է պաշտպանել ջոկին ու իրեն վստահված դիրքը, բայց հոկտեմբերի 7-ին բեկորային ծանր վնասվածք է ստանում, բեկորները դեռ դեմքի մեջ են, ժպիտով է հաղթահարում, քայլել կարողանում է, ասում է սա էլ կանցնի, ամենաբարդն արդեն անցյալում է։

Մարտի դաշտում ծառայակից ընկերներն են զոհվել, ինքը պարտավոր է ապրել, լավ մասնագետ դառնալ, այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկում։ Մի քանի օրից դասերի է գնալու, վերականգնողական փուլին զուգահեռ ատամնաբուժական դասընթացների է մասնակցելու։ Այս ամենին զուգահեռ մի վարկյան անգամ չի կասկածում, անհրաժեշտության դեպքում նորից զենքը ձեռքը կվերցնի ու կկանգնի հայրենիքի պաշտպանության գործին։

Բժիշկ- վերականգնողաբան Արգինե Անդրեասյանն արդեն չորրորդ տարին է այստեղ է աշխատում։ Մեկ առ մեկ բոլոր պացիենտներին գիտի, ամենածանր պահից մինչև վերականգնվելուց հետո առաջին քայլն անելուց ներկա է։ Վիրահատություններից, մինչև հենաշարժողական խնդիրների կարգավորում, այստեղ զինվորներին ցուցաբերում են բարձր մակարդակի ուշադրություն։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից ու նորագույն տեխնոլոգիաներով։

Վերջերս Զինվորի տանը բացվեց վիրաբուժական բաժանմունք: 3 վիրասրահով նոր բաժանմունքը կամբողջացնի տղաների բուժման ողջ ցիկլը՝ վիրահատությունից մինչև վերականգնողական բուժում: Ծրագիրն իրականացվել է Զինվորի տան հավատարիմ բարեկամների և հովանավորների աջակցությամբ։ Ամբողջ անձնակազմով են ուրախանում, երբ զինվորներից մեկի մոտ դրական տեղաշարժ է լինում, ու պարտադիր բոլորով ներկա լինում զինվորի տանը բուժում ստացողի հարսանիքին, այդպիսի դեպքեր ևս լինում  են։

Նրանցից շատերն այստեղ են եկել ուղիղ երկու տարի առաջ, ու հիմա երբ հայկական սահմաներին  է վտանգը, պատրաստ են կանգնել հայ զինվորի կողքին։ Այստեղ գտնվող 18-ից  մինչև 80 տարեկան շահառուների կյանքի պատմությունը տարբեր է, անցած մարտական ուղին ևս, բայց բոլորն ունեն մեկ կարևոր նմանություն, նրանք հաղթել են մահին ու հիմա պարտավորված են լինել ավելի ուժեղ ու առողջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր