00:00:00

Կաքավաձորը հրաժեշտ է տալիս 19-ամյա զինվորին․ Սոկրատ Պետրոսյանը ընտանիքի միակ զավակն էր

23:48, 21 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի մուտքին սև ժապավեն է փակցված։ Սոկրատ Պետրոսյանի դին հարազատ գյուղ է բերվել։ Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի զոհն է  19-ամյա Սոկրատը։ Նրա հարազատ տուն տանող ճանապարհը մարդաշատ է, գալիս են բոլորը՝ մեծից- փոքր, արցունքոտ աչքերով փնտրում զոհված զինվորի հարազատներին, շատ ժամանակ անգամ սփոփանքի բառեր չեն գտնում։ Այս բակում դեռ ամիսներ առաջ էին համագյուղացիներով հավաքվել, Սոկրատին քեֆ-ուրախությամբ բանակ ճանապարհել, խոստացել էին միմյանց երկու տարի անց նորից նույն տեղում հանդիպել, հավաքվել ծառերի շվաքում ու իրենց զինվորի բարի վերադարձի կենացը խմել։ Հիմա լուռ ու գլխիկոր կանգնած են։ Սոկրատը Պետրոսյանների ընտանիքի միակ որդին էր, բանակ էր զորակոչվել ութ ամիս առաջ։ Ծառայությունից գոհ էր, զինվորական կյանքը շատ էր սիրում։ Գյուղի տարեցներն են խոսում 19-ամյա զինվորի մասին, բայց ոչ անցյալով։

Սոկրատ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հարազատներն ու համագյուղացիներն օրեր առաջ են լսել, մինչև հիմա չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց տան ճրագը մարել է, որ կյանքով լեցուն Սոկրատի ձայնն այլևս չեն լսելու, որ այս տան դռները նրա առաջ չեն բացվելու։ Ընդամենը 19 տարեկան էր, երկու կրստեր քույրերի հենարանը, ծնողների պարծանքը։ Ցավը բոլորինն է, բոլոր ներկաներիները շեշտում էին Կաքավաձորի բնակիչները։

Այս դպրոցն է հաճախել Սոկրատը։ Հենց մուտքի մոտ հանդիպեցինք մանկության ընկերոջը։ Միասին են գյուղում խաղացել, դպրոց հաճախել ու ֆուտբոլ խաղացել։ Սա էլ իրենց ամենօրյա հանդիպման վայրն է։  Մարտուն Վարդանյանը տեղում է, սպասում է, որ ընկերը գալու է, խոսելու, քննարկելու շատ բան ունեն։ Ինքը ընկերոջ խորհուրդների կարիքն ունի։ Ասում է, չնայած հասակակիցներ են, բայց Սոկրատը տարբերվող էր, ավելի հասուն էր դատում։

Զինվորի ու զինվորականի կյանքը Սոկրատ Պետրոսյանը շատ էիր սիրում։ Բոլոր հավաքույթներին առաջին բաժակը հայրենիքի պաշտպանի համար էր բարձրացնում։ Մարտունը գիտակցում է, որ Սոկրատն այլևս ֆիզիկապես իր հետ չի լինելու, բայց ինքն իրեն խոստացել է ամեն օր գալ այստեղ՝ սպասել ու ապրել, ապրել  հանուն հերոս ընկերոջ հիշատակի։

Իսկ սա արդեն դպրոցի միջացնքն է։ Կենաց ծառի վրա փակցված են Կաքավաձոր համայնքի բոլոր այն հերոսների նկարները, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Արցախյան առաջին պատերազմ, քառօրյա ու 44 –օրյա պատերազմներին էլ համայնքը զոհեր ունեցել, հիմա արդեն այս հերոսների նկարների կողքին կտեղադրվի նաև Սոկրատ Պետրոսյանի լուսանկարը, ասում է պատմության ուսուցչուհին, ով իր սիրելի աշակերտի մասին խոսելիք հազիվ էր զսպում հուզմունքը։

Խիզախ ու հայրենասեր էր Սոկրատը շարունակում է Մանուշակ Մարգարյանը։ Դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին Սոկրատն ակտիվ մասնակցություն է ունեցել, կյանքով լեցուն էր, սիրում էր ապրել, ժպտալ ու իր ժպիտով ապրեցնել մյուսներին։

Ոչ մի վարկյան Պետրոսյանների տուն մարդկանց հոսքը չէր դադարում։ 19-ամյա Սոկրատին վերջին հրաժեշետն են տալիս, վաղը նրան կհուղարկավորեն հայրենի գյուղում, ընտանեկան գերեզմանատանը։ Դավադիր թշնամու սանձազերծած պատերազմը մեկընդմիշտ բաժանեց ծնողներին իր միունաճարից ու կտրեց երազանքներով լի պատանու կյանքի թելը, իսկ երազանքներ Սոկրատը շատ ուներ, դրանցից առաջնայինը անփորձանք տուն դառնալն ու ընտանիք կազմելն էր։ Սիրած աղջիկ ուներ․․․։  

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր