00:00:00

Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

23:16, 21 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Այսօր երեկոյան հայ–ադրբեջանական արևելյան սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

«Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր