00:00:00

Սեյսմիկ ծառայությունը «Սուրմալու»-ի տարածքը զննել էր, արձանագրել խնդիրներ և դիմել 4 գերատեսչության. ԱԻՆ խոսնակ

21:48, 21 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Սեպտեմբերի 2-ին ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է Երևանի «Սուրմալու» առևտրի տարածքի զննություն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Խնդիրներից մեկը հետևյալն է՝ շենքը այս կարգավիճակում չպետք է այստեղ մնա, միանշանակ պետք է ապամոնտաժվի։ Նաև 14 մետր շառավղով պետք էր անվտանգության գոտի ստեղծվել այս հատվածում և քաղաքացիների մուտքն ու ելքը արգելել։ Սեյսմիկ ծառայության ամփոփիչ արձանագրությունն ուղարկել ենք չորս գերատեսչության՝ քաղաքապետարան, Ոստիկանություն, Քննչական կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե»,– ասաց նա՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ արձագանք չեն ստացել։ 

Հայկ Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ առևտրի կենտրոնի վնասված շենքի պատի փլուզումից հետո այսօր ԱԻՆ-ը, անվտանգության նորմերից ելնելով, իրականացրել է որոշակի աշխատանքներ և այդքանով ԱԻՆ-ի աշխատանքներն ավարտված են։ Նաև ասաց, որ փլուզման հետևանքով, բացի երեք տուժածներից, նաև երկու ավտոմեքենա է վնասվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Փլուզման պատճառով 3 տուժածները  հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։ Նախնական տվյալներով՝ նրանց առողջական վիճակները գնահատվել է բավարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր