00:00:00

ՄԻՊ-ն անդրադարձել է «Եռաբլուր»-ում ոստիկանների գործողություններին

17:04, 21 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Այսօր՝ առավոտյան, Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել Ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։

Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։

Տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, և դրա շրջանակում Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր