00:00:00

Կա՛մ պիտի ՊՆ-ն պահանջի՝ ոստիկանությունը ներողություն խնդրի, կա՛մ ՊՆ-ն իր անունից ներողություն խնդրի

10:55, 21 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Հասկանալի է, որ չեք վայելու այնքան հարգանք, որպեսզի զոհված զինծառայողների ծնողներին խնդրեք, որ զսպեն ձեր նկատմամբ իրենց զայրույթն ու ատելությունը և թույլ տան կատարել ձեզ համար կեղծ արարողակարգը:

Սակայն, քանի որ համաձայնել եք, որպեսզի ոստիկանության վայրենիները նման անբարոյական հրաման ստանան ու տեսախցիկների առաջ, ՀՀ ՊՆ և ԶՈւ նկատմամբ և նրան պատկանող սրբավայր տարածքում դասական վայրենություն ցուցադրեն` դա ուղակի ձեր սրիկա տեսակի վկայությունն է: Դիմելով ՊՆ ղեկավար կազմին՝ գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին եմ դիմում: Հիշե´ք, որ ցանկացած երկրի պաշտպանական գերատեսչության հոգածության, ուշադրության, հարգանքի և բարոյական հովանու տակ են գտնվում հատկապես պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները: Եռաբլուր պանթեոնը եղել և լինելու է ՀՀ ՊՆ ԶՈւ հերոսական պատմության և փառավոր մարտական ուղու լուռ վկայությունը: Այն մեր պետականության պատմության համար սրբավայր է:
Հասկանալի է, որ չեք վայելու այնքան հարգանք, որպեսզի զոհված զինծառայողների ծնողներին խնդրեք, որ զսպեն ձեր նկատմամբ իրենց զայրույթն ու ատելությունը, դադարեցնեն իրենց հուզական` բայց արդարացի պահանջը, և թույլ տան կատարել ձեզ համար կեղծ արարողակարգը:

Սակայն, քանի որ համաձայնել եք, որպեսզի ոստիկանության վայրենիները նման անբարոյական հրաման ստանան ու տեսախցիկների առաջ, ՀՀ ՊՆ և ԶՈւ նկատմամբ և նրան պատկանող սրբավայր տարածքում դասական վայրենություն ցուցադրեն` դա ուղակի ձեր սրիկա տեսակի վկայությունն է:

Հ.Գ.1

Եթե ոստիկանությունը գործել է առանց ՊՆ հետ համաձայնվելու, ուրեմն կամ պետք է ՊՆ-ն պահանջի, որպեսզի ոստիկանությունը ներողություն խնդրի բոլոր զոհվածների հարազատներից ու հայ ժողովրդից, կամ ՊՆ-ն իր անունից ներողություն խնդրի:

Հ.Գ.2

Պարզ է, որ հրամանը Նիկոլն է տվել: Նրան բան չունեմ ասելու: Մի առիթով ասել եմ, բոլորիդ ստորացնում ու փչացնում է այն աստիճան, որ իշխանափոխությունից հետո միայն ու միայն հայհոյանք ու անեծք լսեք ձեր հասցեին: Դրանով են «հպարտանալու» ձեր մտերիմները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր