00:00:00

Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել էր Երևան քաղաքի դատախազին, նշանակել զինդատախազի տեղակալ, վերջինս այդ աշխատանքից ազատվելու դիմում է գրել

12:16, 20 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

Հրամանում ասվում է.

«Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը եւ ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետով,  30-րդ հոդվածի 3-րդ մասով,  62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝

Հրամայում եմ՝

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական  Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից  սեպտեմբերի 19-ից»:

Սևակ Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակել էր Աննա Վարդապետյանը՝ ազատելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից։

Նշենք, որ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել մինչ Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը, զինդատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Գուրգեն Հակոբյանը։ Երևան քաղաքի դատախազությունում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Լիլիթ Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր