00:00:00

Արման Թաթոյանը հայտարարեց ակտիվ հանրային գործունեություն սկսելու մասին

11:00, 20 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, մենք ստեղծել ենք նոր կազմակերպություն, որը կոչվում է «Իրավունքի և արդարության կենտրոն-Թաթոյան հիմնադրամ», այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Այդ հիմնադրամն արդեն ունի հռչակված նպատակներ», - ասաց Թաթոյանը՝ թվարկելով, թե դրանցից են ՀՀ-ում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը և այլն։

«Այդ հիմնադրամը չունի կոնկրետ օլիգարխի և մեծահարուստի ֆինանսավորում։ Այն հիմնված է սփյուռքի մեր հայրենակիցների, անհատների ֆինանսավորման վրա», - տեղեկացրեց Թաթոյանը։

Արման Թաթոյանը հայտարարեց նաև, թե հիմնադրամում բոլոր աշխատակիցները ՄԻՊ աշխատակազմի նախկին աշխատակիցներն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր