VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալեց «Փյունիկին» և հաղթեց 2:1 հաշվով:
Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում: Նախ Մաքսիմ Մայրովիչն առաջ մղեց տանտերերին, իսկ հետո Յուսուֆ Օտուբանջոն հավասարեցրեց հաշիվը: Հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Նարեկ Գրիգորյանը:
Այդպիսով, «Ուրարտուն» ընդհատեց «Փյունիկի» երեք խաղից բաղկացած հաղթարշավը, վաստակեց 16 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որը վերջին 4 խաղերում հաղթել է իր մրցակիցներին: «Փյունիկը» վաստակած 12 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Առաջնությունում այժմ հայտարարվել է 12-օրյա ընդմիջում, քանի որ Հայաստանի հավաքականն մասնակցելու է Ազգերի լիգայի ընտրական փուլին: