«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ։ Ներկա են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները։ Հանդիպմանը եկել են նաեւ երկրում ստեղծված իրավիճակով մտահոգ քաղաքացիներ։
Լրագրողների մուտքը դահլիճ արգելված է, անգամ առանց տեսախցիկի ներս մտնել թույլ չեն տալիս։
Ի դեպ Ռոբերտ Քոչարյանը «Մոսկվա» կինոթատրոնի շենք հետնամուտքով է մտել։
Irakanum.am