00:00:00

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2142 նոր դեպք. Մահացել է 10 մարդ

11:31, 19 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Հայաստանում սեպտեմբերի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 2142 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 441444-ի: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6486 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3205438 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3014 պացիենտ, նվազել է 396-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 428059 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 2528 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 մարդ. մահացածների թիվը 8679 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր