«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ զրույցի մանրամասները: «Մի քանի ուղղությամբ բարձրացրեցինք խնդիրիները, որ կան և գոյություն ունեն: Առաջինը խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին, ներկայացրինք մեր դիրքորոշումներն առ այն, որ մեզ համար անընդունելի է ամերիկյան աջակցությունն Ադրբեջանին, ինչից նա ավելի ագրեսիվ է դառնում: Խոսեցիքն ոչ միայն ծավալների, այլև ռազմաքաղաքական աջակցության մասին, ինչից Ադրբեջանը դառնում է ավեի լկտի ու ագրեսիվ: Խոսեցինք 907 բանաձևի մասին և առհասարակ հաջոդ տարի օգնությունները և օժանդակությունները դադարեցնելու մասին: Խոսեցինք ռազմագերիների մասին՝ կոնկրետ փաստերով, թե ինչ է կատարվում: Խոսեցինք Հայաստանի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի մասին... Բոլոր խնդիրների մասին, ինչ մշտապես հրապարակային բարձրաձայնել ենք»,- ասել է նա: |