Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ՖԻՖԱ Ֆուտզալի 2024թ․աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլը:
Ընտրական առաջին խաղում մեր թիմը հյուրընկալվելիս 4:3 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Հաղթական գոլը 40-րդ րոպեին խփեց Արթուր Մելքոնյանը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 8-ին: Այդ օրը մեր թիմը կհյուրընկալի Չեխիայի ընտրանուն, որը սեպտեմբերի 20-ին կընդունի Բոսնիա և Հերցեգովինային: