Սեպտեմբերի 15-ին Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացել է «Փյունիկ»-«Սլովանի» խաղը, և հանդիպման ժամանակ հայաստանյան ակումբի հարձակվող, նիգերիացի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն խփած գոլից հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Յուսուֆը ցուցադրել է շապիկը, որին գրված էր՝ «Կանգնեք Հայաստանի կողքին»։ Ֆուտբոլիստն օգտագործել է «Խաղաղություն» հեշթեգը։
Նշենք նաև, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» ու Սլովակիայի չեմպիոն «Սլովանիի» հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ հայկական թիմի։