Ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանը գրում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են լուրեր տարածել Տավուշի կողմում հայկական զինված ուժերի կուտակումների և «սպասվող սադրանքի» մասին։
Հիշեցնեմ, որ նույնաբովանդակ տեքստեր էին գրում սեպտեմբերի 13-ի հարձակումից օրեր և ժամեր առաջ՝ փորձելով լեգիտիմացնել պատերազմական նոր գործողությունները։
Ո՛չ, խուճապ չեմ տարածում։
Պատերազմը չի ավարտվել»:
Նախիջևանի և Տավուշի ուղղությունները ևս թիրախում են: Ամեն բան հուշում է, որ Ալիևն ու Էրդողանն, օգտվելով Հայաստանի կապիտուլյանտ ու անկարող դե-ֆակտո իշխանության առկայությունից, փորձելու են հասնել ստորև կցված քարտեզի իրականացմանը (քարտեզը փակցված է Թուրքիայում օրերս բացված այսպես կոչված «Զանգեզուրի թուրքական հանրապետության» հյուպատոսության շենքում: Այո՛, իրենք փորձելու են դա կերտել: Իսկ մենք դեռ կապիտուլյանտներին հանդուրժում ենք»: