Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ մարդկանց մահվան կապակցությամբ։
Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։
Նա հայտարարել է, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ճանապարհն է, և նշել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով։