Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ ԱԻՆ ծառայակիցը, որի հետ կապը կորել էր Սյունիքի մարզում, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ։
«Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։
Ավելի վաղը Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել։