Բաղրամյան պողոտայի ինքնաբուխ ակցիայի մի շարք մասնակիցներ երթով շարժվել են դեպի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ ու վանկարկում են «Քոչարյան»։ Նրանք պահանջում են, որ Քոչարյանն առաջնորդի ժողովրդական շարժումը՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Գրասենյակի ղեկավար Բագրատ Մկոյանը տեղեկացրել է, որ քիչ անց կհանդիպի ցուցարարների հետ։