00:00:00

*Հին Հայաստանը դարձավ անցյալ *. Հրաչյա Ռուստոմյան

14:21, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ԱԺ այսօրվա միջադեպը, երբ մի ելույթն առիթ դարձավ իշխանություն- ընդդիմություն ցածրորակ բանավեճի, էժան շոուի, քաշքշոցի, փոխադարձ գռեհիկ վիրավորանքների, մեր քաղաքական համակարգի իրական էպիկրիզն է, ավելի շուտ՝ դատավճիռը:
 
Պատերազմ է, դաժան պատերազմ, սահմանին կանգնած զինվորը ազգային իրական կոնսոլիդացիայի, պատասխանատու և կոնսենսուսային որոշումների անհրաժեշտություն ունի: Համահայկական կոնսոլիդացիայի ժամն է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը փողոցային մակարդակի գզվռտոցի մեջ են:
 
Ու այս ամենը ժողովուրդը հիշելու է՝ անուն առ անուն. թե ապաշնորհ իշխանավորին, թե անպատասխանատու ընդդիմադիրին, որոնք կոլեկտիվ մսխում են ժողովրդի տված մանդատը:
Ի դեպ, գործընթացն արդեն սկսված է:
 
Երեկ Երևանի կենտրոն ինքնաբուխ դուրս եկած հազարավոր մարդիկ ոչ միայն իշխանությանն էին մերժում, այլ նաև սուլում էին ընդդիմության գործիչներին:
 
Երեկ Հին Հայաստանը՝ իր անորակ քաղաքական համակարգով, դարձավ անցյալ, իսկ իրական, նոր, ավելի ժամանակակից *Հայաստանի* ձևակերպումը *բոլորիս առաքելությունն է:*
Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր