00:00:00

Ջալալ Հարությունյանը որևէ բանով առավել չէ նրանցից, որոնց կալանավորել են․ Լիպարիտ Սիմոնյան

17:31, 03 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Ցորի զորամասի Դ-20 ՀԴՆ-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն անդրադարձել է իրավական գործընթացներին, որոնք առնչություն ունեն իր վստահորդների պահանջների հետ։

Նա մասնավորապես գրել է․««Ցոր»-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը, կարծես թե, իր արդյունքն է տալիս.
1. 25.08.2021թ-ին Դ-20 ՀԴ-ն 1-ին մարտկոցի հրամանատար Գևորգ Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Երկու բառով ասած՝ թշնամու կողմից հարձակման պահին զինվորներին թողել էր միայնակ և իր կաշին փրկելու համար ճողոպրել մարտի դաշտից: Արժանիորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ քրեական գործը գտնվում է դատարանում:

2. 02.09.2022թ-ին մեղադրանք առաջադրվեց Ջալալ Հարությունյանին 2003թ-ի ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով ((երկու դրվագ) համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին) այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն: Առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Անհասկանալի պատճառներով Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինչ չի դիմել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Նշեմ, որ Ջալալ Հարությունյանը որևէ բանով առավել չէ ո՛չ Գևորգ Գևորգյանից և ո՛չ էլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձաստիճան այն սպաներից, ում մեղադրանք է առաջադրված և կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրված:

3. Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցոր-ի զորամասին հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ: Հուսով ենք, նախաքննական մարմինը մյուսների գործողություններին էլ կտա համարժեք (թեև մյուսներին գործողությունները համարժեք չի գնահատվել) իրավական գնահատական: Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողները շարունակելու են պայքարել, որպեսզի բոլոր մեղավորների գործողություններն արժանանան համապատասխան իրավական գնահատականի և ստանան համարժեք պատիժներ»:

Նշենք, որ 2022թ. սեպտեմբերի 2-ին Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր