00:00:00

Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին

14:02, 03 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Մարոկկոյի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:

Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը՝ գլխավոր քարտուղարները քննարկել են տարբեր բնագավառներում երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության հեռանկարները: Կարեւորվել են օրենսդրական վերահսկողության, հանրային կապերի քաղաքականության, խորհրդարանների վարչական գործունեության, ինչպես նաեւ աշխատակազմերի ներկայացուցիչների վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցերը:

Այցի ընթացքում առանձին հանիպումներ են եղել նաեւ Կանադայի համայնքների պալատի ղեկավարի տեղակալի, Ռուանդայի գլխավոր քարտուղարի տեղակալի եւ Մարոկկոյի Թագավորության Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր