Այցելեցի Մուշի եւ Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Թուրքիայում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Նա գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:
«Այցելեցի Մուշի եւ Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար։ Զանոնք վերականգնելու, նորոգելու գլխաւոր պատասխանատուն անշուշտ Թուրքիոյ կառավարութիւնն է։ Սակայն որպէս հայ ժողովուրդ, պէտք է յիշենք մեր ժառանգութիւնը, պէտք է հետապնդենք անոնց վերականգնումը»,- գրել է նա։