00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ․ հայտարարություն

12:55, 03 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ: Այս մասին փոխանցում է interfax.az-ը։

«2022թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանի անօրինական այցը Ադրբեջանի Հանրապետության Խանքենդի քաղաք Հայաստանի կողմից հերթական սադրանքն է և խաթարում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Այդ անօրինական քայլը, որը նպատակադրված ձեռնարկվել է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից անմիջապես Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպումից հետո, ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև ակնհայտորեն ցույց է տալիս հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի անկեղծ չլինելը»,-նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի ներկայացուցչի սադրիչ քայլը և ընդգծում, որ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում տարածքային ամբողջականության դեմ ցանկացած քայլի կհաջորդի պատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր